Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ադրբեջանը համակերպվեց պարտությանը. պայքար ձևաչափի համար

Երևանը արդեն երկու տարի փորձում է փոխել բանակցության ձևաչափը, ինչը ապակառուցողական է, սակայն համանախագահները դրան չեն արձագանքում համարժեք: Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է այդ երկրի նախագահ Ալիևը՝ նշելով, թե Բաքուն միշտ պատրաստ է իրական և կառուցողական բանակցության, սակայն Երևանը տապալում է այն, իսկ համանախագահները չեն անում դրա դեմ ոչինչ: Ալիևը հայտարարել է, թե չնայած դժգոհ են բանակցության բովանդակությունից, բայց պատրաստ են շարունակել այն, մինչդեռ Երևանը գնում է ձևաչափը փոխելու:

Ալիևն առաջին անգամը չէ, որ դժգոհում է համանախագահներից՝ ակնարկելով կամ բաց տեքստով հայտնելով, որ նրանք սատարում են հայկական կողմի դիրքորոշումները: Մեծ հաշվով, Ալիևը խոստովանում է, որ թեև չկա համանախագահների պաշտոնական հավանություն, բայց չկա նաև մերժում Ստեփանակերտը բանակցության սեղան լիարժեք վերադարձնելու Երևանի դիրքորոշման հանդեպ: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահը խոստովանում է, որ համանախագահները դեմ չեն Երևանի այդ քայլին:

Միաժամանակ նա խոստովանում է թերևս նաև դիվանագիտական ձախողումը՝ ասելով, որ բանակցությունից դժգոհ են, սակայն պատրաստ են շարունակել, միայն թե հին ձևաչափով: Այսինքն՝ Բաքուն այլևս պայքարում է ոչ թե բովանդակության համար, այլ ձևաչափի: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ առկա է խոստովանություն, որ Երևանը հեղափոխությունից հետո նոր շեշտադրումներով կարողացել է հասնել նրան, որ պայքարն այժմ ոչ թե ինչ-որ այս կամ այն ընդունելի կամ մերժելի բովանդակության, այլ ձևաչափի համար է: Ասել կուզի՝ Երևանը, դնելով Արցախի սուբյեկտության հարցը, առնվազն հասել է այն իրողության, որ այժմ կողմերի պայքարը ձևաչափի համար է, և Ադրբեջանը գրեթե բաց տեքստով խոստովանում է, որ Արցախի վերադարձի հարցը մարտահրավեր է և խնդիր Բաքվի համար:

Հայաստանին մնում է շարունակել ընտրված ճանապարհը հետևողականորեն՝ միևնույն ժամանակ ամրանալով ներսում, պահելով ուժերի ռազմատեխնիկական բալանսը և Ադրբեջանին զրկելով ռազմական դիվանագիտության վերադարձի որևէ հնարավորությունից: Դա բերում է նրան, որ Ադրբեջանը ուժի կիրառման միջոցով հարցեր լուծելու տարբերակ է փնտրում ոչ թե հայկական ուղղությամբ, այլ հենց Բաքվում: Օրերս Ալիևը պետական անվտանգության իր ծառայության միջոցով փաստացի ուժային գործողություն էր իրականացրել այդ երկրի արտգործնախարարությունում՝ ձերբակալելով, ընդ որում, նախարար Մամեդյարովի ընկերոջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում