Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թուրքիան չի ընդունի ԱՄՆ Կոնգրեսի՝ քրիստոնեական հողերը վերադարձնելու կոչը. Ռ. Սաֆրաստյան

Թուրքիան չի ընդունի ԱՄՆ Կոնգրեսի՝ քրիստոնեական հողերը պատմական տերերին վերադարձնելու կոչը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում, բայց չի հաստատվել։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացվեց համապարփակ թիվ 306 բանաձևը, որը Թուրքիայի կառավարությանը կոչ է անում վերջ դնել կրոնական խտրականությանը և օրինական տերերին վերադարձնել եկեղեցիներն ու պաշտամունքային այլ վայրերը: Այս երկկուսակցական բանաձևը ներկայացրել էին հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը և դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը և անմիջապես ստացել էին պալատում իրենց գործընկերներից 30-ի աջակցությունը, որից տասը հանրապետականներ էին: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Իլեանա Ռոս-Լեհթինենը, որը պայքարում էր նաև Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար, առաջինն էր, որ սատարեց եկեղեցու գույքի վերադարձման մասին ներկայացված բանաձևին:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիայի կողմից բանաձևն ընդունվելու դեպքում պարզ կդառնա, որ այսքան ժամանակ թուրքերն ապրել են քրիստոնեական հողում:

«Թուրքիան ժամանակ չունի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ արաբական ապստամբությունից փորձում է քաղել դրականը և ներքաշվել է Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին»,- ասաց Ռ.Սաֆրաստյանը՝ շարունակելով, որ սկզբունքային փոփոխություններ չի տեսնում:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը, քանի որ ստրատեգիական համաձայնություն կա երկու պետությունների միջև:

«Այս երկու պետություններն ունեն իրենց համատեղ շահերը, սակայն վերջին շրջանում կան նաև հակասություններ գազի գնի հետ կապված: Այս հարցի շուրջ նրանք երկար ժամանակ չեն կարողանում համաձայնության գալ»,- մեկնաբանեց Ռ.Սաֆրաստյանը՝ այնուամենայնիվ հաստատելով, որ Թուրքիա- Ադրբեջան հարաբերությունները չեն լարվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում