Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Քութայիսիի մոտ վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներին փոխադրող միկրոավտոբուսը։ Վերջինս բախվել է բեռնատար միկրոավտոբուսի հետ, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել Հայաստանի 7 քաղաքացիներ, ինչպես նաև մեկ տեղաբնակ։
Տուժածները փոխադրվել են Քութայիսիի հիվանդանոցներ։ Բժիշկները հայ զբոսաշրջիկների վիճակը գնահատում են միջին ծանրության։
Նախնական տվյալներով՝ Քութայիսի մտնելիս բեռնատար միկրոավտոբուսը մխրճվել է հայ զբոսաշրջիկներին փոխադրող միկրոավտոբուսի մեջ։ Տարվում է հետաքննություն։











































