Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի Պետրոպավլովյան գերեզմանոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի, 84-ամյա Սարգիս Ադամյանը։ Վերջինս երբ այցելել է իր ծնողների գերեզման, այնտեղ հրդեհ է բռնկվել։
Ծերունին փորձել է հանգցնել այն, սակայն, ամենայն հավանականությամբ, նա վատ է զգացել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները նրան մահացած են հայտնաբերել։
Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։








































