2011թ. օգոստոսի 4-ին նախատեսված է Երևան – Մադրիդ – Երևան երթուղով առաջին չվերթը։ Այն իրականացնելու է հայկական Armavia ընկերությունը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Իսպանիայի տնտեսական զարգացման նախարարությունում ստորագրվել է համաձայնագիր ՀՀ և Իսպանիայի միջև օդային տրանսպորտի մասին։
Փաստաթուղթը ստորագրել են Իսպանիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրեն Մանուել Ամեիխեիրաս Վալեսը և Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը։









































