Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Պատմամշակութային ժառանգության պահպանությունը չի կարող դառնալ ցինիզմի առարկա. Հասմիկ Պողոսյան (տեսանյութ)

Շաբաթ օրը մի խումբ երիտասարդ բլոգերներ՝ Արտավազդ Եղիազարյանը, Արման Սուլեյմանյանը, Սամվել Մարտիրոսյանը հանդիպել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, քննարկել տարբեր ոլորտի արդի խնդիրները։

Ի թիվս այլ խնդիրների՝ անդրադարձ է կատարվել Գյումրիի Մինասի որմնանկարները «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխելու նախարարության վիճահարույց որոշմանը։

«Առաջին լրատվականն» այս կապակցությամբ զրուցեց հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանի հետ, ով որոշ մանրամասներ հաղորդեց հանդիպումից։

«Հանդիպումը Մինասի հարցով չի եղել։ Դա հանդիպում էլ չէր, ուղղակի տարբեր թեմաներ են քննարկվել։ Ընդհանուր բնույթի ֆորմատով հանդիպում էր։ Օրինակ՝ շոշափվել են Սանահինի եկեղեցու վերականգնման հետ կապված հարցեր»,- ասաց Ս.Մարտիրոսյանը՝ ավելացնելով, թե չի կարող ասել, թե ինչ-որ հարցի քննարկման շուրջ եկել են եզրակացության։

Մինասի որմնանկարները Երևան տեղախոփոխելու հետ կապված հարցը, նրա խոսքով, տվել է «Ռադիո Վանի» բլոգեր Արման Սուլեյմանյանը։

Վերջինս հանդիպումից մի քանի օր առաջ ռադիոյում գրել էր մշակույթի նախարարի հետ կայանալիք հանդիպման մասին ու ցանկացողներին առաջարկել մեկ հարց գրել՝ ուղղված նրան։

Հարցը հետևյալն էր. «Եթե մի խումբ գյումրեցիներ հենց այսօր գումար ներդնեն, արդյո՞ք մշակույթի նախարարությունը թույլ կտա Զվարթնոցը տեղափոխել Գյումրի»։ Մշակույթի նախարարն ի պատասխան ասել է, որ չի ցանկանում պատասխանել նման կարգի հարցերի, քանի որ այդ կարգի հարց տվողը բացարձակ պատկերացում չունի՝ ինչի մասին է խոսում և որ պատմամշակութային ժառանգության պահպանությունը չի կարող դառնալ ցինիզմի առարկա։ Մշակույթի նախարարին վրդովեցրել է այն հանգամանքը, որ տարիներ շարունակ այդ որմնանկարները մնացել են բարձիթողի ու չեն հետաքրքրել որևէ մեկի։ Նա անընդունելի է համարել արվեստի ներկայացուցիչներին մեր ու ձերը տարբերակելու փորձերը։

Ինչպես հայտնի է, հարցի հեղինակը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն է։

Նկատենք, սակայն, որ ստորև բերվող տեսանյութում ամենաապշեցուցիչ հանգամանքն այն է, որ ՀՀ մշակույթի նախարարը հարցերին պատասխանում է ոչ թե ՀՀ պետական լեզվով՝ հայերենով, այլ ռուսերենով։

Տեսանյութ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում