Լատվիայում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ թողարկվել է Կոմիտասի «Սուրբ պատարագի» ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի: Օտարազգի ներկայացուցիչներից կազմված երգչախումը կատարել է և հետո ձայնագրել Կոմիտասի պատարագի համերգային ամբողջական տարբերակը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը տեսակապով զրուցել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ: Դեսպանի հավաստմամբ՝ պատարագի համերգային կատարումը բացառիկ լավ ընդունելություն է ունեցել:
Դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել, դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումներից շատերը հետաձգվել են. «Բայց այս ընթացքում՝ նախորդ երեք ամիսներին, դեսպանատան կայքում տեղադրվել են նախկին միջոցառումներից հատվածներ, որպեսզի դեսպանատան հետևորդների հետ կապը չխզվի»:
Տիգրան Մկրտչյանի հավաստմամբ՝ Բալթյան երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կառավարելի է, և բալթյան ժողովուրդները խստորեն հետևել են արտակարգ դրության պայմաններում կառավարության կողմից ընդունվող որոշումներին, ինչն իր դրական արդյունքն է ունեցել:
Մանրամասն՝ տեսանյութում: