Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՍԴ նախագահն ու անդամնեը չեն կարող չկատարել լեգիտիմ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը. հակառակ դեպքում քրեական պատասխանատվության հարց կառաջանա

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի երեք անդամի ու նախագահ Հրայր Թովմասյանի առաջին արձագանքից հասկանալի է, որ նրանք չեն պատրաստվում լքել «դիրքերը» և պայքարը շարունակելու են մինչև վերջ։ ՍԴ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ամեն օր շարունակելու է գալ աշխատանքի։ «Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է դրանց ենթարկվել-չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվելու»,- ասել է Թովմասյանը։

ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանն իր հերթին հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ԱԺ կողմից ընդունվեցին երեկ, չեն կարող վերաբերվել իրեն։ «Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարում եմ 2014 թվականի օգոստոսից։ Իսկ եթե ավելի հստակ լինենք՝ հոկտեմբերի 1-ից, որովհետև պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ին։ Նախկինում ունեցած փորձը, դա թողնում եմ ձեր տրամաբանությանը։ Ես գտնում եմ, որ շարունակելու եմ պաշտոնավարել, նախկինում ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, նշանակություն չունի, պաշտոնավարում նշանակում է՝ այս նշանակումով պաշտոնավարել։ Ով շարունակական 12 տարի ունի, գուցե ազդի»,- լրագրողներին ասել է Ալվինա Գյուլումյանը։

Նա նշեց, որ վարչական դատավարության կարգով կվիճարկեն այս նորմը, ներպետական ատյանները սպառելուց հետ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում առավել քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու ու հաղթանակելու համար։ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը նույնպես կարծում եմ՝ չեն լռի»,- ասել է Գյուլումյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանի համար բնավ զարմանալի չէ Սահմանադրական դատարանի «փառապանծ» դատավորների նման վարքագիծը։ Պապիկյանի խոսքերով՝ վաղուց էր հայտնի, որ նրանց համար օրենքը արժեք չունի։ «Հրայր Թովմասյանն ու նրա պես անձինք երբևէ չեն ենթարկվել օրենքին, որ հիմա էլ ենթարկվեն։ Բնավ զարմանալի չէ, որ ՍԴ անդամերի այդ կազմի համար արժեք չունի այն օրենքը, որը ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Այն ԱԺ-ի կողմից, որը լեգիտիմ է, ընտրվել է ՀՀ քաղաքացիների կողմից։ Այս առումով նրանց վարքագիծն ինձ չի զարմացնում և ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ Սահմանադրական դատարանը շատ վաղուց դուրս է եկել սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթից և վաղուց զբաղվում է քաղաքականությամբ, իսկ մինչև 2018 թվականի ընտրությունները կատարել է տվյալ պահի քաղաքական դիկտատորի կամքը և նրան ցանկության տակ հաստատել կեղծված ընտրությունների արդյունքները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պապիկյանը։

Ինչ վերաբերում է նախագահի կողմից օրենքի վավերացմանն ու դրանից հետո ՍԴ անդամների հնարավոր գործողություններին ու օրենքին չենթարկվելուն, ապա Պապիկյանն ասաց, որ այդ վարքագիծն առաջ է բերելու քրեական պատասխանատվության հարց։ «Քրեական օրենսգրքում կա համապատասխան հոդվածներ՝ պաշտոնատար անձանց կողմից օրենք խախտելը, օրենք չկատարելը։ Իրենք շատ լավ գիտեն դրա մասին և կարծում եմ, որ բանը դրան չի հասնի։ Պարզապես մի լավ օր նրանք կմոտենան ՍԴ մուտքին և նրանց ներս չեն թողնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք այլևս իրավունք չեն ունենա ՍԴ մուտք գործել՝ ՍԴ աշխատողներ չլինելու հիմքով։ Նրանց մուտքը կարգելվի ՍԴ շենք, ու հարցը դրանով կփակվի»,- ընդգծեց Պապիկյանը։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը համարում է, որ հարցն ունի երկու կողմ՝ իրավական և բարոյական։ «ՍԴ դատավորները իրավասու չեն չկատարելու Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը։ Մեխանիզմները բավականին վիճահարույց են, հստակ գնահատական չունեմ մեխանիզմների մասով, բայց այս խնդիրը չի կարող ՍԴ մեկ կամ երկու անդամի քմահաճույքով լուծվել։ Եթե օրենքը նրանց դուրը չի գալիս, նրանք չեն կարող հայտարարել, թե դա չեն կատարելու, կամ անտեսելու են։ Ես համոզված եմ, որ բավականին շատ մեխանիզմներ կան, որոնք կստիպեն, որ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը նրանք, ի վերջո, կատարեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը։

Մեր դիտարկմանը՝ Հրայր Թովմասյանը պատճառաբանում է, թե օրենքի նախագիծն ԱԺ-ն պետք է ուղարկեր ՍԴ, որի եզրակացությունն իմանալուց հետո այն պետք է ընդունվեր։ Եվ քանի որ դա չի արվել, ապա այս օրենքը իրավազոր չէ, Գյոզալյանը պատասխանեց. «ԱԺ-ից էլ ասում են, որ շահերի բախման խնդիր կա, անձը իր վերաբերյալ չի կարող որոշում կայացնել։ Երկու կողմն էլ ունեն պատճառաբանություններ։ Հրայր Թովմասյանը ո՞վ է։ ՍԴ անդամ։ Իսկ Ազգային ժողովը ՀՀ ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ մարմին է։ Այս ԱԺ-ի լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ առնել։ Այս տեսակետից ինձ համար հեղինակավորը Ազգային ժողովն է։ Հրայր Թովմասյանը կարող է որպես անհատ շատ պնդումներ անել, բայց Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանը չէ։ Բայց որ ինչ-որ մեկը չկատարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքը, դա աբսուրդ է։ Իսկ եթե այդպես լինի, ապա կարող է ընդհուպ քրեական գործ հարուցվել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում