Այսօր ԵՄ կառույցների հետ կայացած Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում Կարինե Ղազինյանը հայտարարել է, որ համաձայնեցվել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի 26 գլուխներից 18-ը։
«Առաջին լրատվականը» Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանից փորձեց պարզել, թե ինչ գլուխների մասին է խոսքը։ Վերջինս, սակայն, նշեց, որ «բանակցությունները, ըստ երկու կողմերի պայմանավորվածության, կոնֆիդենցիալ են»։
Նա նաև ավելացրեց, որ, ցավոք, արդյունք չեն տվել լրագրողների ու մի քանի հասարակական կազմակերպությունների ջանքերը, որոնք նպատակ ունեին հասկանալ, թե ինչի մասին է, ի վերջո, խոսքը։ «Միայն ԱՄՆ-ն իրավունք ունի պարզաբանումներ տալ»,- նշեց Բ.Նավասարդյանը։









































