Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաթումում գտնվող ռուսական նախկին զինավանի տարածքում հայտնաբերվել է 4 ական։ Տվյալ տարածքում պլանավորվում է կառուցել առևտրային կենտրոն և ավտոտնակ։
Ականները հայտնաբերվել են ծանր տեխնիկայի աշխատանքների ժամանակ։ Ականների հայտնաբերումից հետո դեպքի վայր են ժամանել ականազերծողները։
Ականատեսների վկայությամբ՝ ականները տեղադրված են եղել մի քանի մետր խորության վրա։









































