Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունների դատարանը կայացրել է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի դատավճիռը։
Սամասթը «ծրագրված սպանություն իրականացնելու» և «ապօրինի զենք կրելու» համար դատապարտվել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգայնական Օգյուն Սամասթը, որը կրում էր սպիտակ գլխարկ, հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխին և բացականչել՝ գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: Մարդասպանին պետք է հիշեցնել, որ Ղուրանի համաձայն՝ այն ժողովուրդը, որն ունի Սուրբ գիրք, չի կարող կոչվել գյավուր: