Հունիսի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են:
Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ փակել էր ճանապարհը, իսկ Opel-ն էլ բախվել էր ծառին: Վաղարշապատի հրշեջ-փրկարարները ծառից որոշ հատված էլեկտրական սղոցով մասնատել են, որպեսզի կարողանան հոսանքազրկել ավտոմեքենան:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։