Sunday, 14 06 2026
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված

Ներառական դպրոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

2011 թ. հունիսին ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ և World Vision կազմակերպությունների «Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հզորացում՝ հանուն առավելագույն ներառման» ծրագիրը, որն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի ներառական և հասանելի հասարակության ստեղծմանը: Եռամյա այս ծրագիրը խթանում էր հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթությունը և ուղղված էր Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (ՀՈՒԱԿ) և ՀԿ-ների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը` պետական մարմինների հետ համագործակցելու և Հայաստանում հաշմանդամների իրավունքների մասին հանրային իրազեկման բարձրացնելու նպատակով:

Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հատուկ կարիքներով երեխաները կրթության իրավունք ունեն: Այնուամենայնիվ, առկա խարանների պատճառով շատ ծնողներ իրենց երեխաներին զերծ են պահում սոցիալական գործունեությունից և թույլ չեն տալիս նրանց կրթություն ստանալ հանրային դպրոցներում: Ծրագրի սկզբում իրականացված հետազոտությունները պարզեցին, որ Հայաստանում ծնողների և դպրոցի աշխատակիցների շրջանում առկա է սոցիալական նախապաշարմունք, համաձայն որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող կրթություն ստանալ և կարող են խաթարել ուսումնական գործընթացը:

Վերջին տասնամյակում Հայաստանը սկսել է հրաժարվել հատուկ դպրոցներից և այժմ ստեղծում է հանրային ներառական դպրոցներ, որտեղ կհաճախեն հաշմանդամություն ունեցող երեխաները: Ծրագիրը սկզբնական փուլում աշխատում էր չորս համայնքների հետ (Երևան, Գյումրի, Ալավերդի, Ստեփանավան), իսկ 2010 թ. հունվարից աշխատանքներ սկսեց նաև Կապանում և Սիսիանում` ներգրավելով 37 դպրոց և 30 նախադպրոցական հաստատություն վեց քաղաքներում: Ծրագիրն օգնել է գործընկեր ՀՈՒԱԿ-ներին բարելավելու իրենց կազմակերպչական և համակարգային հմտությունները, ինչպես նաև ներազդելու որոշումների ընդունման գործընթացների վրա` համագործակցելով տեղի ինքնակառավարման մարմինների և հատուկ կարիքներով երեխաներին սատարող դոնոր կազմակերպությունների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ հաշմանդամություն ունեցող 73 երեխաներ արդեն ընդունվել են իրենց համայնքների հանրային դպրոցները:

Հայաստանում հաշմանդամությանն առնչվող խարանը նվազեցնելու համար ծրագիրն իրականացրել է հանրային իրազեկման արշավ` հատուկ կարիքներով անձանց ընկալումն ու նրանց նկատմամբ զգայուն վերաբերմունքը բարելավելու, առկա ծառայությունների վերաբերյալ իրազեկելու և համայնքային կամավորականությունը խթանելու նպատակով: 6 գործընկեր ՀՈՒԱԿ-ներ կազմակերպել են ավելի քան 1000 դասընթաց և կրթական միջոցառում, որոնց մասնակցել են 4546 երեխա (որոնցից 590-ը` հաշմանդամ), 1099 մանկավարժ (ներառյալ հոգեբաններ և հատուկ մանկավարժներ) և 1856 ծնող: Հայաստանում 60 000 մարդ տեղեկացվել է ներառական կրթության մասին իրազեկման արշավների միջոցով, որոնք հանգեցրել են համայնքներում հաշմանդամների նկատմամբ վերաբերմունքի բարելավմանը:

Համագործակցելով ՀՀ կառավարության և ՀԿ-ների հետ՝ ծրագիրը աջակցել է նաև Հայաստանում ներառական կրթության իրականացմանն ուղղված ազգային ռազմավարական փաստաթղթի ստեղծմանը, որը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն և կընդգրկվի վերջինիս գործողությունների ծրագրում:

Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծվել է վեբկայք հաշմանդամության ազգային կոմիտեի համար (www.disabilityarmenia.am), որը միավորում է բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին ու ՀՈՒԱԿ-ներին և նպաստում նրանց գործունեության համակարգմանը: Հաշմանդամություն ունեցող 1503 երեխա հետազոտվել է բազմամասնագիտական խմբի կողմից` երեխաների կրթական կարիքների բացահայտման և նրանց համար անհատական ուսումնական ծրագիր կազմելու նպատակով: Բացի այդ, ծրագրի շրջանակում հրապարակվել է ներառական կրթության վերաբերյալ հինգ դասագիրք, և 25 հանրակրթական դպրոցներում սայլակների մուտքն ապահովող հարթակներ են տեղադրվել:

Շարունակելով իր գործունեությունը այս ոլորտում՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է սկսել նոր ծրագիր, որը կխթանի Հայաստանում հավասար զբաղվածության հնարավորությունները և կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկմանը աշխատանքային շուկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում