Իրավապահ համակարգում մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկով ԲՀԿ-ում ցնցումներ են սպասվում։ Հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանը և Բարգավաճ Հայաստան կուսակցության մի շարք անդամներ հանցագործություններ են կատարել։
Այլ մանրամասներ այս պահին պարզել չի հաջողվում, բայց այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություններ է անցկացնում Ծառուկյանին և նրա շրջապատին պատկանող տարածքներում։ Մեկ այլ քրեական գործով էլ ապացուցվել է, որ Ծառուկյանը ապօրինի խաղատուն է գործարկել, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30.000.000.000 ՀՀ դրամի վնաս։