Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցի հիվանդների/կոնտակտավորների տվյալներ են հանրայնացրել: Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է: Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու համար, SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսանկ Մանե Գևորգյանի հետ:
Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին աշխատանքներ է տանում՝ ճշտելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել և առհասարակ դրանք իրակա՞ն, թե՞ կեղծված տվյալներ են:









































