Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Յան» ազգանունով Ռուսաստանի թափթփուկներին պետք է հայտարարել «պերսոնա նոն գրատա» ու ռադ անել Հայաստանից

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առհասարակ իշխանությունների դեմ տեղական ու նաև ռուսաստանյան ԶԼՄ-ներով ամենաստոր քարոզարշավն է գնում՝ նորություն չէ. երևույթն առկա է հեղափոխության ամենաառաջին օրերից և գնալով նոր դրսևորումներ է ստանում։ Բանը հասել է նրան, որ հայաստանյան լրատվամիջոցները հյուրընկալում են «յան» ազգանունը կրող, բայց ուղնուծուծով Ռուսաստանին նվիրված, Ռուսաստանի շահերը սպասարկող քաղաքագետների, որոնք և փաստորեն համաճարակային այս պայմաններում զանգվածային անկարգությունների կոչեր են հնչեցնում։

Հունիսի 10-ին Armnews հեռուստաալիքով Անժելա Թովմասյանի վարած հարցազրույցում քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Հայաստանի քաղաքացիներին ու ընդդիմադիր քաղաքական ուժերին կոչ արեց զանգվածային բողոքի ցույցեր սկսել փաշինյանական վարչակազմի դեմ՝ ստիպելով նրան հեռանալ պաշտոնից։ Ընդ որում, նա բացարձակապես չանդրադարձավ այն հանգամանքին, թե այդ ցնցումների ընթացքում կորոնավիրուսը որքան մարդկային զոհեր կպահանջի մեր ժողովրդից, և բախումներն ինչ հետևանքներ կունենան Հայաստանի և Արցախի անվտանգության տեսակետից։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ օտար պետության ներկայացուցիչը ներքին գործերին միջամտելու փորձ է անում, որը քրեորեն պատժելի է: «Ոչինչ չի նշանակում այն, որ ազգությամբ հայ է։ Արտգործնախարարությանն առաջարկում ենք այստեսակ հայերին հայտարարել «պերսոնա նոն գրատա» ու առհասարակ արգելել նրանց մուտքը Հայաստան ու Արցախ։ Դրանք նույնիսկ գործակալ էլ չեն, քծնում են, որ ապրեն։ Պարզվում է՝ ռուսները չեն էլ պահանջում իրենց քծնանքը, կամավոր են քծնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Շիրինյանն ընդգծեց. «Գողապետությունն իր թերմացքով, նախկին ԿԳԲ-իշնիկները, որոք կուսակցություններ են ստեղծել՝ այսպես կոչված, ճգնաժամի շրջանի կուսակցություններ, արտաքին ուժերին ձեռք ձեռքի տված երազում են, որ այդ իշխանությունը տապալվի։ Օգտագործում են կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ ազգային պետությունը տապալելու համար։ Բոլորն էլ քրեորեն պատժելի են, հայրենիքի դավաճան։ Կրեմլը միշտ օտար թափթփուկներին օգտագործել է իր շահերի համար։ Նախկինում՝ կոմունիստներին, հիմա՝ քրեական տարրերին։ Կրկնում եմ՝ նրանց մուտքը Հայաստան ու Արցախ պետք է արգելվի։ Ես ուզում եմ ՌԴ իշխանություններին հարց տալ ՝ դու գործընկե՞ր ես, թե՞ թափթփուկների հավաքատեղի, դո՞ւ ես հրահրում դրանց։ Դրանք Հայաստանում «ընկերներ» էլ ունեն, իրենց տեսակը շատ է այստեղ։ Այդ տեսակն ընդունո՞ւմ է Հայաստանի անկախությունը, թե՞ ոչ։ Միհրանովներն ու կուրղինովները տեղ չունեն այստեղ։ Հեչ կապ չունի, որ հայ են, ոչնչացրեք, թող գնան։ Ի՞նչ կապ ունեն հայերի հետ այդ զիբիլները։ Անկախությունն անդարձ է, իսկ անասունները դա չեն հասկանում։ Փաշինյանը պետք է մնա՝ բոլոր իր սխալներով հանդերձ, ով չի ուզում, թող ռադ լինի։ Մոսկվայի կամակատար քրեաօլիգարխիան ու դավաճանները տապալվելու են»,- եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե խելագարության կանխավարկածը հանենք, Միհրանյանի հայտարարությունը ցածր բնազդներով ապրող մարդու հայտարարություն է: «Նաև պետք է հաշվի առնել, որ նա պատանդ է ՌՖ-ում, ու այդ բոլոր հպատակներին պետք է մարդասիրաբար ու կարեկցանքով վերաբերվել։ Պետք է կարեկցել, որ պատանդը դիմում է իր հայրենակիցներին՝ կոչ անելով գնալ ինքնավնասարարության։ Դա միայն Միհրանյանը չէ, ՌՖ-ում բոլոր «յան», «անց» ազգանուններով մարդկանց հայտարարություններին պետք է վերաբերվել կարեկցությամբ։ Նրանք այնտեղ ենթարկվում են բռնաճնշումների ու սպառնալիքների և ակնհայտորեն հայ ժողովրդի ու հայկական պետության շահերի դեմ հայտարարություններ են անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արշակյանն ընդգծեց՝ այդ մարդիկ խելագարներ չեն, պարզապես ենթարկվում են բռնաճնշումների. «Նաև կան մարդիկ, ովքեր չեն անում հայտարարություն, նրանք ենթարկվում են զրկանքների ու պատիժների, բայց հայկական պետությանն ու հայ ժողովրդին դեմ չեն գնում։ Կան մարդիկ, որոնք դա անում են. Միհրանյանը դրանցից մեկն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում