ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Բելառուսի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու մասին, որն ավելի վաղ Վաշինգտոնը սահմանել էր այդ երկրի «կառավարության որոշ անդամների» կողմից ազգային անվտանգությանը ներկայացնող սպառնալիքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տանը:
Համապատասխան փաստաթղթում նշված է, որ «Բելառուսի կառավարության որոշ անդամների և այլ անձանց գործողություններն ու սկզբունքները շարունակում են հատուկ և արտակարգ սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»:
«Ես մեկ տարով երկարաձգում եմ նախագահական 13405 հրամանագրով հայտարարված ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը»,- ասվում է Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթում:











































