Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց Ռուսաստանի Դաշնության չարտահանձնելը չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դրանք դատաիրավական բնույթի հարցեր են: Դա չի ազդում մեր հարաբերությունների վրա»,- ասաց Մնացականյանը: