Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երկիր, որտեղ չկան նոր միտումներ

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունը կազմակերպված արձագանքեց արտագաղթի վերաբերյալ մտահոգություններին:

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց ու ինչ որ թվաբանական վերլուծություններ արեց, չխոսելով պատճառների մասին, չխոսելով անհրաժեշտ միջոցառումների մասին, իսկ Տիգրան Սարգսյանն էլ Օշականում հանդիպեց առավելապես պալատական մտավորականության ներկայացուցիչներով համալրված մի կոնտինգենտի հետ, որոնց հետ խոսեց գրեթե նույն ոգով, ինչով որ Սերժ Սարգսյանն իրենց հետ խոսել են իշխանական խորհրդակցության ընթացքում:

Արտագաղթի լրջագույն խնդրի հանդեպ իշխանության այդ արձագանքի նմանօրինակ բովանդակությունը հերթական անգամ վկայեց ընդամենն իշխանական համակարգի քաղաքական անմեղսունակության մասին: Բանն այն է, որ միայն քաղաքական անմեղսունակությամբ է հնարավոր հանգիստ բացատրել հասարակությանը, թե արտագաղթի միտումների մեջ նորություն չկա և ամեն ինչ համարժեք է նախկին տարիներին: Այդ մոտեցումը պարզապես տրամաբանական նոնսենս է, անտրամաբանական արխայիզմ: Հայաստանն ընդամենն մոտ երեք միլիոն բնակչություն ունի: Եթե այդ բնակչությունից ամեն տարի արտագաղթում է ենթադրենք նույնիսկ ոչ թե տարեկան 30, 40 կամ 50 հազար մարդ, այլ ընդամենը՝ 10 հազար, բայց այդ թիվը, այդ միտումը պաահպանվում է ասենք երեք, չորս տարի շարունակ, ապա տարեցտարի այդ 10 հազարի «էֆֆեկտը» պետության համար դառնում է բազմակի ծանր: Իսկ Հայաստանից արդեն մի քանի տարի շարունակ տարեկան արտագաղթում է մոտ 30 հազար մարդ: Առաջին տարում այդ թիվը 30 հազար է, սակայն երկրորդ տարում այն ունենում է մոտ 60 հազարի էֆֆեկտ, իսկ երրորդ տարում պահպանվելու դեպքում դրա էֆֆեկտը կազմում է արդեն մոտ 90-100 հազար: Եթե հաջորդ տարի ևս արտագաղթի այդ ծավալները պահպանվեն, ապա 30 հազարի էֆֆեկտը էլ ավելի մեծ է լինելու: Էֆֆեկտն՝ իհարկե բացասական իմաստով, քանի որ այդ իրողությունը պետության համար տարեցտարի վերածվում է լուրջ ողբերգության:

Բայց, ինչպես իշխանության արձագանքն է վկայում, իշխող համակարգի համար դա ընդամենը համեմատական վերլուծությունների նյութ է, որի ընթացքում հայտարարվում է, թե իզուր աղմուկ բարձրացնել պետք չէ, քանի որ Հայաստանում արտագաղթի ծավալները չեն ավելանում: Ֆիզիկական, վիճակագրական ծավալները գուցե չեն ավելանում, բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ասենք այս տարի երկրից հեռանում է 3 միլիոնից 30 հազարը, ապա հաջորդ տարի արդեն հեռանում է 2 միլիոն 970 հազարից 30 հազարը, հետո մյուս տարի 2 միլիոն 940 հազարից 30 հազարը, եվ այդպես շարունակ: Ու այդ պայմաններում նստել ու հանգիստ խոսել, որ նոր միտումներ չկան, առնվազն նշանակում է վկայել, որ որևէ նոր միտում չկա նաև Հայաստանի իշխող համակարգի մտածողության, պետական և հասարակական ռազմավարական կարևորություն ունեցող խնդիրների ընկալունակության առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում