Ինչպես հաղորդում է G1 պորտալը, տղամարդը հարձակում է գործել Ռիո դե Ժանեյրոյի բրազիլական ամենամեծ Globo հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակի վրա:
Հարձակվողը դանակով ներխուժել է հեռուստաալիքի գրասենյակ և պատանդ է վերցրել լրագրող Մարինա Արաուժոյին: Նշվում է, որ տղամարդը հանդիպում է պահանջել լրագրող Ռենատա Վասկոնսելոսի հետ:
Երբ լրագրողը դեպքի վայր է ժամանել, հարձակվողը ազատ է արձակել պատանդին, ինչից հետո նրան ձերբակալել են, հայտնում է պորտալը: Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:







































