Ոստիկանությունը Իտալիայի կենտրոնական մասի Աբրուցո շրջանում հայտնաբերել է Փարիզի «Բատակլան» թատրոնից գողացված դուռը, որի վրա բրիտանացի նկարիչ Բենքսին գրաֆիթի էր նկարել՝ ի հիշատակ 2015 թվականի ահաբեկչության:
Գրաֆիթին պատկերում է սպիտակ հագուստով մի աղջկա, որը սգում է ողբերգական իրադարձության զոհերի համար: 2019 թվականի սկզբին անհետացած նկարը գտնվել է Տերամո բնակավայրում: Այն ժամանակ «Բատակլան» թատրոնի դերասանները Twitter- ում հայտնել էին, որ Բենքսիի աշխատանքը, որը հիշատակի խորհրդանիշ էր դարձել և պատկանում էր բոլոր փարիզեցիներին և աշխարհի բնակիչներին, իրենցից գողացվել է:
Ինչպես գրում է The Guardian պարբերականը, գրաֆիթին հայտնաբերվել է մարզային դատախազի՝ ոստիկանության և ֆրանսիացի քննիչների հետ համատեղ իրականացրած հետաքննության արդյունքում։ Տեղի ոստիկանական գրասենյակի ղեկավարի խոսքով՝ իրավապահները լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն հունիսի 11-ին:







































