Saturday, 04 07 2026
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա

10 քրգործ՝ Գեղարքունիքի մարզում համայնքային սեփականության անշարժ գույքի վարձակալության ապօրինի գործընթացներով. վերականգնվել է 18 մլն դրամ

Շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման գործընթացները:

Մասնավորապես ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ:

Ընդ որում՝ դրանցից 7-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ մարզերի դատախազներին տրված՝ ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի յուրաքանչյուր մարզի կտրվածքով այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման դեպքերի բացահայտման նպատակով կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների շրջանակներում:

Ընդհանուր առմամբ քրեական գործերը վերաբերում են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս համայնքների, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրի, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերի, Շողական խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրի և Վերին Գետաշեն համայնքի նախկին կամ ներկայիս ղեկավարների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին:

Դրանցից 2 քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2004թ.՝ համայքների ղեկավարների կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով վարձակալության են տրվել համայնքների ղեկավարներին, մերձավորներին կամ ենթականերին, ապա այդ հողամասերի փոքր մասը մի քանի տասնյակ անգամ բարձր վարձավճարներով հանձնվել են հանրապետությունում գործող կապի օպերատոր ընկերություններին՝ կապի կայանքներ տեղադրելու և շահագործելու նպատակով: Արդյունքում համայքապատկան հողամասերի օգտագործումից առանձին անձինք ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Վերոնշյալ գործերով մարզի թվարկված համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56.074.199 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 18.115.075 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սակայն նկատի ունենալով, որ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում նրանց կողմից կամովին ամբողջությամբ կամ մասնակորեն հատուցվել են համայնքներին պատճառված վնասները, կամ պատրաստակամություն է հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել պատճառված վնասի մնացած մասը, տրվել են խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Մարզի դատախազության, նախաքննության մարմնի, մարզպետարանի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նաև համայքների օրինական շահերի վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերը լուծելու և ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան համայնքների ու կապի օպերատորների միջև նոր պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մասնավորապես 7 համայնքում արդեն իսկ իրականացվել է նման գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում