«Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից հնչեցվող համախմբման և իշխանափոխություն իրականացնելու կոչերին շատ թերահավատ եմ վերաբերում, – այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և հավելել, – ԲՀԿ-ն գուցե իմ սուբյեկտիվ գնահատականներով հանրության շրջանում այս պահին չունի այդ աջակցությունն ու ռեյտինգը՝ իշխանափոխություն կատարելու համար։ Մենք մեկընդմիշտ արձանագրել ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իշխանափոխություն անող կամ չանողը ժողովուրդն է։ Կոչեր կարող են հնչել, փորձ անելն իրենց սահմանադրական իրավունքն է, կարող են իրացնել, իհարկե համավարակով պայմանավորված՝ արտակարգ իրավիճակի ավարտից հետո միայն։







































