Կորոնավիրուսից ամենից շատ տուժած քաղաքը համարվում է իտալական Բերգամոն՝ 120 հազար բնակչությամբ: Այս մասին հայտարարել է նրա քաղաքապետ Ջորջո Գորին՝ գրում է gazeta.ru-ն:
Նա պարզաբանել է, որ անցած տարվա գարնանը մահացությունների թիվը խիստ տարբերվում է այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Բերգամոյի նահանգում վարակման 13 հազար դեպք է գրանցվել, առնվազն 2700-2800 մարդ մահացել է, իսկ քաղաքում մահացել է 670 մարդ:









































