Ըստ ԿԿՀԱ գործակալության, ԿԺԴՀ-ի իշխանությունները որոշում են կայացրել Հարավային Կորեայի հետ հաղորդակցման բոլոր գծերն արգելափակելու մասին: Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 8-ին՝ Հարավային Կորեայի գործերով գերատեսչությունների աշխատանքները վերանայելու հանդիպման ժամանակ:
«Հունիսի 9-ի ժամը 12: 00-ից ԿԺԴՀ-ն ամբողջությամբ արգելափակում է կապի գիծը Հարավային Կորեայի հետ, ինչը Հարավային Կորեայի հետ շփման համար բոլոր տարածքները ամբողջությամբ արգելափակելու համար ընդունված որոշման առաջին քայլն է»,- ասվում է զեկույցում:









































