Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Միֆեր ապրիլյան պատերազմի մասին. ինչ է պարզել քննիչ հանձնաժողովը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամները տարբեր հարցազրույցներում հայտարարել են, որ ապրիլյան պատերազմի ժամանակ սպառազինության, փամփուշտների բացակայությունը, զինվորների՝ ճարահատյալ բահերով կռվելը, մեքենաների մեջ վառելիքի փոխարեն ջուր լինելը և նման այլ պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Նշենք, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովն ավարտել է իր գործունեությունը, սակայն  դեռևս վերջնական զեկույցով հանդես չի եկել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան, փորձագետ Մհեր Հակոբյանը, ով տարբեր հարցազրույցներում բազմիցս շեշտել է, որ վերը շարադրված դեպքերը միֆեր են ու նպատակ են ունեցել վարկաբեկելու Հայոց բանակը, չխորանալով քաղաքական ենթատեքստերի մեջ, նշեց՝ այդ միֆերի տարածմանը մեծապես նպաստել է այն ժամանակվա իշխանությունների նկատմամբ հասարակության խորը անվստահությունը։ «Դրա արդյունքում, ցավոք, այդ միֆերը գտան իրենց բարերար հողը, որի մեջ ծիլ արձակեցին։ Այն ուժերը, որոնք ուզում էին հարվածել այն ժամանակվա գործող իշխանություններին, սկսեցին այդ միֆերը ակտիվ կերպով շրջանառել։ Ես զերծ եմ մնում քաղաքական գնահատականներ տալուց։ Ես ինքս ցավ եմ զգացել, երբ մեր բանակի  անունն է այդ ամեն ինչի մեջ բացասական կոնտեքստում շրջանառվել»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովը, բնականաբար, նպատակ չունի ծածկելու նախորդների արածը, և այդ համատեքստում նրանց այս հայտարարությունները առավել արժանահավատ են։

Հարցին՝ այդ միֆերը, որոնք մարդկանց մեջ սերմանվել են 2016 թվականից սկսած, հնարավո՞ր է վերացնել ու հասարակությանը հասկացնել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորները ուտելիքի փոխարեն խոտ չեն կերել, որ բահերով կռվելը դեռ չի նշանակում անճարություն, որ տանկերի մեջ վառելիքի փոխարեն ջուր չի եղել, Մհեր Հակոբյանը պատասխանեց. «Շատ կարևոր է, որ այս քննիչ հանձնաժողովի գործն անում է այն ուժը, որը որևէ հիմք չունի այն ժամանակվա իշխանություններին պաշտպանելու։ Այսինքն՝ իրենք ուզում են գտնել, ոչ թե հակված են պաշտպանելու։ Այս պայմաններում քննիչ հանձնաժողովը երբ գործով եզրակացություն տա, կարծում եմ՝ մեծապես կմաքրի ապրիլյան պատերազմը միֆերից։ Ես կարծում եմ՝ ապրիլյան հանձնաժողովի նախնական կարծիքները, եզրակացությունը շատ կարևոր դերակատարություն կունենան։ Գուցե ինչ-ինչ քաղաքական ուժերի սա կհիասթափեցնի կամ կուրախացնի՝ չգիտեմ, բայց պատմական համայնապատկերի տեսանկյունից սա շատ կարևոր է։ Կանցնեն տարիներ, տասնամյակներ, ու եթե այս ամեն ինչը չպարզաբանվեր, ինչպես մենք մինչև հիմա լիարժեք չգիտենք, օրինակ, Մխիթար սպարապետի սպանության հանգամանքները, Կարսի անկման հանգամանքները, այնպես էլ չէինք իմանա ապրիլյան պատերազմի հանգամանքները»:

Անդրադառնալով հասարակության շրջանում կարծիքի փոփոխությանը՝ նա հավելեց. «Մարդկանց միջից չես կարող որևէ կարծիքով կամ զեկուցագրով հանել տարիների նստվածք տվածը։ Դա կմնա։ Դա մարդու սուբյեկտիվ ընկալումն է։ Բայց պատմության մեջ մնալու  է ապրիլյան հանձնաժողովի եզրակացությունը։ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող ցանկացած պատմաբան առանձին մի գլուխ է նվիրելու արդյունքների վերլուծությանը»։

Այս թեմայի վերաբերյալ կա մեկ շատ կարևոր ու նուրբ կետ։ Այս ամենի մասին ապրիլյան պատերազմի օրերից սկսած բարձրաձայնել են նաև հենց զոհված հերոս տղաների հարազատները, մարտական ընկերները։ Այսինքն՝ նրանց ևս տեղեկացրել են, որ իրենց որդիները, եղբայրները ուտելու բան չեն ունեցել, տեխնիկան անսարք է եղել, փամփուշտներ չեն ունեցել և այլն։ Մհեր Հակոբյանը, բարձր գնահատելով մեր հերոս տղաների սխրանքը, նրանց կատարած անուրանալի արարք, այսկերպ պատասխանեց մեր դիտարկմանը. «Նախ՝ ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ծնողներին։ Իրենց զավակները զոհվել են մեր հայրենիքի, մեր անվտանգության համար։ Իրենց սխրանքը կմնա պատմության մեջ։ Այն, ինչ ես կասեմ, որևէ կապ չունի այդ տղերքի արած սխրանքը արժեզրկելու հետ։ Այդ տղերքը մեր երեսը սպիտակ պահեցին։ Մենք ողջ ազգով իրենց էինք նայում, իսկ իրենք իրենց զինվորական ու հայրենասիրական պարտքը հիանալի կատարեցին։ Սա անվիճարկելի է։

Այստեղ հաջորդ խնդիրը զոհվածների հարազատների, ծնողների էմոցիոնալ վիճակն է։ Բոլորն էլ մարդ են, մանավանդ, երբ կորստի վիշտը մարդուն ճնշում է, մարդը էմոցիոնալ առումով դառնում է խոցելի։ Նա այդ պահին գուցեև հակված է հավատալ այնպիսի բաների, որոնց ավելի սթափ պայմաններում չէր հավատա։ Դրան գումարվում է այն անվստահությունը, որը 2016 թվականին կար մեր հասարակությունում իշխանության նկատմամբ, երբ բոլորը համարում էին, որ բոլորը գողացել են, թալանել են։ Ես չեմ ուզում գնահատական տալ՝ գողացել էին, թե չէին գողացել։ Հասարակության մեջ կասկածներ կային։ Ու այդ կորստի ցավին երբ գումարվում էր այդ մտայնությունը, մարդը միանգամից ամեն ինչ դնում է իրար կողքի ու  համարում, որ գողացան, թալանեցին, դրա համար մեր երեխեն զոհվեց։ Այս մտածողությունը կա։

Բահերով կռվելու միֆը մի պահ մտավ նաև։ Ինչքան ես հիշում եմ, մեր ռազմական լրագրությամբ զբաղվող լրագրողներից մեկը պատմվածք էր գրել, որտեղ նշում էր, որ դիրքերում փամփուշտները վերջացել են, ու բահերով կռվելու հրաման է տրվել։ Դա շատ գեղարվեստական էր, որը երբ մտավ շրջանառության մեջ, ոչ ոք չժխտեց դա։ Այդ պահին շատերը խնդիր ունեին, այդ թվում՝ պետությունը, որպեսզի ցույց տային մեր զինվորների հերոսական վարքագիծը։ Մինչև հիմա էլ դա մութ մնաց։ Ինչքան ես եմ տեղյակ, բահերով կռվի դրվագ չի եղել։ Ես ձեզ ասեմ։ Բահը սովետական բանակի մարտական կանոնադրությունով համարվում էր զենք, այն սրվում էր նաև նրա համար, որ, իր հիմնական գործառույթից զատ, ձեռնամարտի ժամանակ զինվորը կարողանա նաև այն օգտագործել. խոսքը ինժեներական բահիկի մասին է։ Երբ այս պատմվածքը դարձավ մեր բանակի հերոսական դրվագներից մեկը, գործից չհասկացող մարդիկ կարծեցին, թե զինվորները կռվել են գյուղատնտեսական բահով, որով հող են մշակում։ Ու դրանով առաջացավ մեր զինվորի անօգնական կերպարը՝ թշնամին մինչև ատամները զինված գալիս է, մեր զինվորն էլ երկարապոչ բահը վերցրած ու կարծես այն գլխավերևում թափահարելով գնում է թուրքի վրա։ Սա աբսուրդ է։ Ես ժամանակին մինչև վերջ չխորացա, որովհետև չուզեցի, սակայն թերևս արդեն պարզ է, որ նախ՝ խոսքը կարող է ինժեներական բահիկների մասին լինել, և հետո՝ նման էպիզոդ ընդհանրապես չի եղել: Տանկերի միֆն էլ առաջացավ, որովհետև ճանապարհին եղել է փչացած ինչ-որ տեխնիկա, ու ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասել։ Բայց ես միշտ ասել եմ՝ երբ, օրինակ, հարյուր միավոր տեխնիկան դուրս է գալիս, դրա մեկ հատը կարող է չմիանալ, մյուսի թրթուրը պոկվել։ Դա զինվորական կանոնադրությունով համարվում է նորմալ մինչև որոշակի տոկոսը։ Հարյուր միավորից  մեկ միավորի չաշխատելը նորմալ է։ Աննորմալ է, երբ հարյուրից 50-ը չի աշխատում։

Հիմար միֆեր կան, թե մեր զինվորները խոտ են ուտում։ Ես շատ ուրախ եմ, որ այդ միֆերը վերացվում են։ Ինչպես էլ վերաբերվենք իշխանություններին, մնայունը բանակն է։ Սա է կարևոր շատ։ Մնացածը քաղաքական ուժերը թող որոշեն։ Ի վերջո, ապրիլյան պատերազմի օրերին մենք էլ սերտորեն համագործակցել ենք պաշտպանության նախարարության հետ, որոշ ազդակներ էինք զգում այնտեղից, ու հավատացեք՝ եթե նման որևէ բան լիներ, մենք կզգայինք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում