Հռոմում, շաբաթ օրը, իտալացի աջ ծայրահեղականների և ֆուտբոլասերների հանրահավաքի ժամանակ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով BBC-ին:
Հարյուրավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ցույցի կառավարության հրաժարականի պահանջով՝ կորոնավիրուսային ճգնաժամին արձագանքի և տնտեսությանն ու աշխատատեղերին դրա հասցրած վնասի պատճառով:
Բախումները բռնկվել են, երբ ցուցարարներից մեկը սկսել է խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ցուցարարները շշեր, քարեր են նետել ոստիկանների, լրագրողների և լուսանկարիչների ուղղությամբ և բղավել՝ «լրագրողներ՝ ահաբեկիչներ»:
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել, մի քանի ցուցարար է ձերբակալվել:










































