Կորոնավիրուսային համավարակի պայմաններում տարվող կանխարգելիչ աշխատանքներում ոստիկանության կատարած աշխատանքից ՀՀ քաղաքացիները գոհ են։ Այդ մասին են վկայում «Առաջին լրատվական»-ի հարցումները։ Մեզ հետ զրույցում քաղաքացիները նշեցին, որ ընդհանուր առմամբ գոհ են ոստիկանության աշխատանքից, հսկողությունից։ «Գոհ ենք, մարդկանց պարտադրում են, որ դիմակ դնեն, պահեն բոլոր կանոնները»,- նշեցին քաղաքացիները։
Իհարկե, եղան անցորդներ, ովքեր դժգոհեցին ոստիկանության աշխատանքից՝ նշելով, որ խիստ չեն, հսկողություն չկա, մատնանշելով տվյալ պահին քաղաքի կենտրոնական փողոցներում ոստիկանության բացակայությանը։
Մանրամասները՝ տեսանյութում









































