Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գազի սակագնի բարձրացումը կբերի ջերմատնային և վերամշակվող մթերքների ինքնարժեքի բարձրացման․ պետք է քայլեր ձեռնարկել

Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ, իսկ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռույթային սակագինը կկազմի 266․71 դոլար/հազ. խմ։ Նշենք, որ գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռույթային սակագինը կազմում է 255 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։

«Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից դարձնել 283․1 դոլար։ ՀԾԿՀ-ն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե 283․1 դոլար, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիան»։

Ինչ հետևանքներ կունենա գազի թանկացումը։ Առաջին հերթին դա բացասաբար կանդրադառնա վերամշակող և ջերմատնային տնտեսությունների վրա։ Կբարձրանա ջերմատնային տնտեսությունների մթերքների ինքնարժեքը, ինչը արտահանման շուկաներում՝ հատկապես ռուսական, թուլացնելու է մեր դիրքերը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գործարար-ֆերմեր Հարություն Մնացականյանը։

«Եթե պետությունը սուբսիդավորի ջերմատնային տնտեսություններին, հնարավոր է այլ տարբերակներ էլ լինեն ինքնարժեքը իջեցնելու համար։ Ջերմատնային տնտեսություններից հետո երկրորդ ոլորտը, որը կտուժի գազի սակագնի բարձրացումից, դա վերամշակող ընկերություններն են՝ պահածոյացնող, չրեր արտադրող խոշոր ընկերությունները։ Վերամշակող ընկերությունների մոտ էլ ինքնարժեքի բարձրացում կնկատվի։ Բայց, քանի որ վերամշակող ընկերությունները բրենդավորված են, շուկայում մի քիչ ավելի լավ կարող են պայքարել, քան ջերմատնային տնտեսությունները, որոնք հիմնականում ռուսական շուկայում տալիս են առանց բրենդի»,- մանրամասնեց գործարարը։ Մնացականյանի խոսքերով՝ մսամթերքի արտադրության մեջ գազի թանկացման հետևանքով լուրջ փոփոխություններ չեն լինի, խոզի մսի ինքնարժեքի աննշան բարձրացում կարող է միայն նկատվել։

Հարություն Մնացականյանը խոսեց առհասարակ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների, առանձին արտադրություններում եղած խոչընդոտների, տեղական մթերքների ինքնարժեքի բարձրացման մասին։ Գործարարը կողմ չէ, որ պետությունը պետք է արտոնություններ տրամադրի ոլորտին։ Բացատրեց՝ ինչու։ Պետությունը նախ և առաջ պետք է փորձի իր գյուղմթերքի գնի ինքնարժեքի իջեցման հետ կապված քայլեր կատարել։

«Արտոնություն տալով՝ տեղական շուկայում տեղական արտադրողի մոտ տեղի է ունենում լճացում։ Ոչ մի տեղական գյուղմթերք արտադրող այսօրվա դրությամբ կառավարությունից չի պահանջում իր գյուղմթերքի ինքնարժեքի իջեցման վրա որևէ գործողություն կատարել։ Կա՛մ աջակցություն են ուզում, կա՛մ սուբսիդիա, կարճաժամկետ ինչ-որ գործողություններ, որոնք լուրջ հարցեր չեն լուծելու։ Մեր պետությունը նախ և առաջ պետք է փորձի իր գյուղմթերքի գնի ինքնարժեքի իջեցման հետ կապված քայլեր կատարել։ Պետք է փորձել ջերմատնային տնտեսությունները տեղայնացնել, որովհետև չի կարող Հոլանդիայի նման երկրում, որտեղ գազի ու հոսանքի վարձավճարներն ավելի բարձր են, ինքնարժեքն ավելի ցածր է, քան Հայաստանում։ Մեզնից մի քանի տոկոս ցածր ինքնարժեքով պրոդուկտ են տալիս։ Մեր պետությունը պետք է սրա վրա աշխատի։ Եթե ֆինանսավորում է, ապա թող ֆինանսավորի հիդրոպոնիկ պրոբլեմների լուծման համար, ագրարային համալսարանին, սելեկցիոն կայաններին ստիպի այնպիսի սորտեր ստանալ, որ նորմալ բերք լինի ու շահույթով աշխատեն։ Այս ամենը պետք է արվի, որպեսզի մաքսիմալ հնարավոր լինի ինքնարժեք իջեցնել։ Թե չէ ոչ մի օգնություն, պետական աջակցություն, եթե երկարաժամկետ չէ, որևէ արդյունք չի տալու։ Մեր ջերմոցատերերի մեծ մասը պահանջում են, ասում են՝ սահմանը փակեք, թող թուրքական վարունգը չմտնի երկիր։ Թուրքական էժան վարունգը մտնում է, մենք չենք կարողանում մեր վարունգը թանկով վաճառել։ Հարգելի պետություն, այնպես արեք, որ վարունգի ինքնարժեքն իջնի 300 դրամ, որ մենք Թուրքիայի հետ մրցակցենք։ Պետք է տեղական սննդանյութերի արտադրություն հիմնել, սերմերի որակը բարելավել։ Մեր սելեկցիոն կայաններից ոչ մեկը նորմալ չի աշխատում։ Պետք է գիտահետազոտական, տարբեր մասնագիտական կառույցներին ֆինանսավորել, օժանդակել, որոնք կստեղծեն այնպիսի հենք, որ գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքն իջնի»,- մանրամասնեց Հարություն Մնացականյանը։

Գյուղատնտեսական ոլորտի համար այս տարի բեկումնային տարի է, ըստ ֆերմերի։ «Կորոնավիրուսի հետ կապված շատ տնտեսվարողներ, գյուղացիներ, անհատներ, ովքեր ունեին փոքր, միջին հողատարածքներ և չէին մշակում, փորձ են արել մշակել դրանք։ Եթե այս տարի բարենպաստ տարի եղավ, եղանակային պայմանները նորմալ եղան, լավ արդյունք ստացան, ոգևորված՝ եկող տարի կշատացնեն։ Եթե ոչ, հնարավոր է ոչ միայն այս տարվա սկսնակները չզբաղվեն նորաստեղծ բիզնեսով, այլև ավելի երկար ժամանակ գյուղատնտեսությամբ զբաղվողները հիասթափվեն։ Ես ամեն օր Աստված եմ կանչում, որ մինչև հոկտեմբերի վերջ այս եղանակային պայմանները շարունակվեն»,- ընդգծեց գործարարը։ Մնացականյանի տեղեկացմամբ՝ այս տարի որոշ տնտեսվարողներ արտահանման խնդիրներ ունենալու են, որովհետև Ռուսաստանը սկսել է հարկային մուտքերին լուրջ ուշադրություն դարձնել։ «Մենք ունեցել են տնտեսվարողներ, որոնք Ռուսաստանում, այսպես ասած, «թիթեռ» ֆիրմա են բացում, դրանով մեկ անգամ ներմուծում անում ու կորում, առանց հարկեր վճարելու։ Այս տարի Ռուսաստանը խիստ ուշադրություն է դարձնում այդ հարցին։

Հնարավոր է՝ նոր բացված ֆիրմաներին չթույլատրի ներմուծում կատարել, ու որոշ տնտեսվարողներ խնդիրներ ունենան հենց Լարսի անցակետում։ Դրա համար պետք է ուշադիր լինել ու աշխատել Ռուսաստանում վաղուց գրանցված ու նորմալ պատմություն ունեցող ընկերությունների հետ»,- խորհուրդ տվեց գործարար-ֆերմեր Հարություն Մնացականյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում