Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

«Նետ ու աղեղն ուղղված է իշխանության վրա. եթե այսպես շարունակեն՝ հետևանքները պատկերացնելի են բոլորիս համար»

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակում՝ քաղաքական ուժերի վարկանիշի անկում է արձանագրել, ընդ որում՝ թե՛ իշխանական, թե՛ խորհրդարանական ընդդիմության դեպքում: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ իրենց ասոցիացիան սոցիոլոգիական հարցումներ այս ժամանակահատվածում չի կարողացել իրականացնել, հետևաբար ասոցիացիայի նախագահը չի կարող կոնկրետ ցուցանիշներ ներկայացնել, թե որ քաղաքական ուժը քանի տոկոսով է իր վարկանիշը  նվազեցրել, սակայն մասնագիտական աչքով դիտարկելով համընդհանուր պատկերը՝ Պողոսյանը լավատեսական կանխատեսումներ չունի:

«Վարկանիշի անկումը երկուստեք ակնառու է՝  և՛ իշխանության և՛ խորհրդարանական ընդդիմության: Խորհրդարանական ընդդիմությանն իջել է, որովհետև նրանց կողմից, որպես Ազգային Ժողովի ներկայացուցիչներ, ակտիվ, ուժեղ, կառուցողական քայլեր չեն նկատվում, իսկ իշխանության վարկանիշն էլ իջել է, որովհետև  համավարակի երկրորդ ալիքը, ըստ էության, սկսվեց, ինչը վկայում է այն մասին, որ այս փուլում իշխանությունն այդպես էլ չկարողացավ այնպիսի կառավարում իրականացնել, որը կկանխեր այսպիսի վտանգավոր և անցանկալի զարգացումները: Սա էլ իր հերթին հանգեցրեց իշխանությունների հանդեպ հանրային տրամադրությունների որոշակի փոփոխության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գևորգ Պողոսյանն ու այս համատեքստում հավելեց նաև.

«Բոլորս ակնկալում էինք, որ գոնե հունիսից  վիրուսի ալիքն աստիճանաբար կնվազի և կյանքը կվերադառնա իր բնականոն հուն, սակայն դրա փոխարեն հակառակ պատկերն ենք տեսնում՝ վարակման տեմպը գնալով աճում ու աճում է, ինչը, բնականաբար, քաղաքացիների մոտ դժգոհության առիթ է տալիս և այսպես ասած՝ նետ ու աղեղով հարվածում է նրանց վարկանիշին»:

Հարցին՝ իսկ արտախորհրդարանական  ընդդիմության վարկանիշի մասին ի՞նչ կարող եք ասել, շատերի գնահատմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչները, տարբեր շրջանակներ ու խմբեր ամեն գնով փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից ու դիվիդենտներ քաղել, սոցիոլոգը պատասխանեց.

«Այժմ ամենաբարենպաստ ժամանակն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իշխանության ձախողումների  վրա իրենց համար վարկանիշ ապահովել: Դրա համար էլ արտախորհրդարանական ընդդիմությունը հիմա, բնականաբար, ակտիվացել է և սրում է մթնոլորտը: Բայց այստեղ մի  խնդիր կա, որը բարդացնում է վիճակը՝ չկան կազմակերպված, միավորված ուժեր, այլ առանձին դեմքեր, առանձին խմբեր, տարբեր կուսակցությունների  ներկայացուցիչներ ու իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներ են խիստ քննադատում, ինչ-որ հայտարարություններ անում ու տարաբնույթ գործողություններ իրականացնում՝ փորձելով իրենց համար անձնական վարկանիշ ապահովել, ինչը ապակենտրոն պայքար է նշանակում, ուստի հնարավոր չէ ասել, որ  ձևավորված  արտախորհրդարանական  ընդդիմություն կա»:

Միևնույն ժամանակ  մեր զրուցակիցը  նաև ընդգծեց, որ հետևելով  Covid-19-ի համավարակով պայմանավորված համաշխարհային զարգացումներին ու տարբեր երկրներում կատարվող ուսումնասիրություններին՝ կարող է ասել, որ իշխանությունների վարկանիշի անկումը միայն հայաստանյան բնույթ չի կրում:

«Այո՛, կա ընդհանուր միտում, համաշխարհային տենդենց, որ տարբեր երկրների բնակչությունը դժգոհ է իր պետության ղեկավարությունից. սկզբնական շրջանում կար անվստահություն, որևէ մեկը լուրջ չէր ընդունում  կորոնավիրուսով  պայմանավորված սահմանափակումները, սակայն հաջորդ փուլում  գրեթե բոլոր երկրներում ողջունվում էին այն կառավարությունները, որոնք շատ խիստ  ու կտրուկ միջոցներ կիրառեցին, որովհետև Չինաստանի օրինակը բոլորի համար դաս եղավ, բայց  դրանից հետո էլ, քանի որ բավականին ձգձգվեցին այդ սահմանափակումները՝ մարդկանց մոտ սկսեց առաջ գալ որոշակի ագրեսիա, ինչը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ չէին աշխատում, գումար չէին վաստակում ու չէին կարողանում իրենց օրվա հոգսը հոգալ: Իսկ այն երկրներում, որտեղ  հաջողվել է հաղթահարել ճգնաժամը, անցնել վիրուսի պիկը և հնարավորինս  քիչ  վարակակիրների քանակ ունենալ, ապա այդ երկրներում բավականին դրական տրամադրվածություն կա ղեկավարների նկատմամբ, մինչդեռ այն երկրներում, որտեղ չեն կարողանում  դրական արդյունքի հասնել ու ապահովել քաղաքացիների կենսական պահանջները, այնտեղ առաջացել է ագրեսիա, սոցիալական դժգոհություն ու ընդվզումներ: Հույս ունեմ, սակայն, որ Հայաստանում այս փուլին չենք հասնի, թեև շատ մոտ ենք կանգնած դրան և ագրեսիայի  դրսևորումները բացառված չեն»:

Ձեր նշած անկումը վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձնակա՞ն վարկանիշին, թե՞ ընդհանուր կառավարության մասին է խոսքը,-հետաքրքրվեցինք Գևորգ  Պողոսյանից:

«Ե՛վ կառավարությունը և՛ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը  պայմանավորված է ընդամենը մեկ անձով՝ Նիկոլ Փաշինյանով, ուստի խոսքը, միանշանակ, հենց Փաշինյանի մասին է, որովհետև նախկինում էլ նրա անձով էր պայմանավորված մյուսների բարձր վարկանիշը, հիմա էլ նույն կերպ հակառակ պատկերն ենք տեսնում՝ վարչապետի վարկանիշի նվազումը  նշանակում է նաև մյուսների վարկանիշի կորուստ, անմիջական ազդեցություն օրենսդիր և գործադիր թևի վրա»,- ասաց նա և շարունակեց.

«Շատ դժվար է ներկա դրությամբ կանխատեսելը, թե առաջիկայում էլ կշարունակվի Հայաստանում իշխանության վարկանիշի անկումը, թե հնարավոր կլինի զսպել այն, քանի որ առջևում մեզ տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններ են սպասվում և շատ ծանր է լինելու իշխանությունների համար: Ամեն ինչ կախված է նրանց աշխատանքից ու արդյունավետ կառավարումից: Եթե այս ձևով շարունակեն ու չկարողանան կայունացնել վիճակը, չկարողանան դրական արդյունքի հասնել, ապա հետևանքները պատկերացնելի են բոլորիս համար»:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում