Thursday, 16 07 2026
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy

Մենակ չենք մեր խնդիրների հետ․ ԱՄՀ-ի հետ վարկային համաձայնագիր կկնքենք․ Ջանջուղազյան

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքն ԱՄՀ-ից նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին է:

«Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել: Հետևաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր բյուջեի ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս ամբողջ ընթացքում կառավարությունը միայնակ չի եղել խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը և պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել:

Կոնկրետ այս նախագծով մենք շարունակում ենք երկարատև համագործակցությունը ԱՄՀ-ի հետ: 2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ համավարակը հաշվի առնելով մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել: Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն որպես բյուջետային աջակցության վարկ»,-ասաց նախարարը:

Համաձայնագրի արդյունքում ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում