Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը». Հրաչ Հակոբյանը պատասխանում է Վանեցյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Վանեցյանը այսօր խոսել է վարչապետի հրաժարականի մասին: Վանեցյանը նաեւ խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ասելով. «Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Կարծում եմ շատերի համար է ակնհայտ, որ անկեղծ է Վանեցյանը, երբ ասում է «Երբեք իմ մտքով չէր անցնի…..» պարզապես հանուն արդարության պետք է նաեւ ասեր, որ այդպես էլ իր մտքով չանցավ, ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ նա սկսեց, կամ փորձում է զբաղվել քաղաքականությամբ:

Նա ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ քանի որ. «…..Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Էստեղ էլ ճշմարտության հատիկ կա նրա ասածում, պարզապես ոչ թե պետությունն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, այլ նա, կամ նրա հետ փոխկապակցված որոշ շրջանակներ եւ անհատներ: Իսկ երբ մեր Հայրենիքն ու պետությունը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ իր հետ այսօր փոխկապակցված անձիք թալանում էին պետությունն ու բանակը, էդ ժամանակ Վանեցյանը ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր: Եւ ի պաշտոնե շատ լավ գիտեր եւ տեսնում էր թե ինչպես է թալանվում մեր երկիրը, ինչպես է բանակի տուշոնկան ու ներքնազգեստը հայտնվում Սերժ Սարգսյանի շրջապատի անգառներում: Իսկ եթե չգիտեր եւ չէր տեսնում ապա այդ համակարգի վատ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատակից է եղել:

Եւ այդ ժամանակ նա ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն հրաժարական չներկայացրեց, որպեսզի դուրս գա համակարգից եւ զբաղվի քաղաքականությամբ: Փոխարենը, առանց իր կողմից որեւէ նեղություն կրելու, հեղափոխությունից հետո նրան հնարավորություն ընձեռվեց լինել այդ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակից: Եւ այդ հեղափոխության արժեքները կրողներին վարչապետի աջակցությամբ, մատուցեց ծառայություններ, եւ մի կարճ ժամանակահատված վայելեց ժողովրդի համակրանքը: Բայց քանի որ նա չէր կրել այդ հեղափոխության արժեքները, քանի որ ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը, դրանով իսկ դավաճանելով Հայաստանի քաղաքացիներին, ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից եւ հանկարծ «մտքով անցավ» զբաղվել քաղաքականությամբ:

Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականի նրա արտահայտած մտքին, ուղղակի զավեշտալի է: Քանի որ խոսքը գնում է Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում