Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, ընդհանուր՝ 10․524 դեպք։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի՝ առողջացել է ևս 27 բուժառու, ընդհանուր՝ 3․454։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 170-ի։ Փաստացի բուժում է ստանում 6․841 մարդ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մուրացան համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի հետ: