ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ:
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը, համապատասխան որոշում է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ի սրտե շնորհավորում ենք, մաղթում ենք հաջողություններ, հույս ունենք փոխգործակցության և արդյունավետ համագործակցության», — հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
Իգոր Ղահրամանյանը ՌԴ Դաշնության խորհրդի անդամ է, Դաշնության Խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի առաջին փոխնախագահ: