Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ապրիլյան տղաների արյունը չեն էլ մարսելու․ զոհված տղաների ծնողները՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին

Հունիսի 4-ին ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ և այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողները միաձայն շեշտեցին հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման անհրաժեշտությունը։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, հերոս Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասիրյանը, մեզ հետ զրույցում ասաց՝ իրենք գոհ չեն հանձնաժողովի աշխատանքներից, աշխատանքները պետք է երկարաձգել։ «Դուք հարցնում եք՝ ինչպե՞ս եմ գնահատում հանձնաժողովի աշխատանքները։ Գնահատելու ոչինչ չկա, որովհետև այնտեղ չեմ տեսնում արված գործ։ Եթե գործ արված լիներ, բոլոր մեղավորները կենթարկվեին պատասխանատվության։ Այդ ժամանակ ես կկարողանայի գնահատել։ Քոչարյանն աշխատում է, ցանկություն ունի, բայց ցավում եմ, որ արդյունք չկա։ Ես շատ եմ ցանկանում, որ նախկին ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանը, հաստավիզ Խաչատուրովը, այո, հենց այդպես էլ ասում եմ, որ ամբողջ աշխարհը լսի։ Կացնով վիզը կտրես չի կտրվի, արյուն չի գա։ Ես պատասխանատու եմ իմ ասածների համար։ Թող Խաչատուրովը գա ինձ ասի՝ ինչո՞ւ եմ այդպիսի բան ասում, ես իրեն տեղում կպատասխանեմ։ Գիտեք, երբ Սերժ Սարգսյանն ասում էր՝ դա լայնածավալ պատերազմ չէ, ոչ, դա լայնածավալ պատերազմ էր, ռազմական գործողություն էր, հարձակում էր։ Դա հսկայական պատերազմ էր, ու, ցավոք սրտի, զոհեր ունեցանք, ու նախկին ղեկավարության շնորհիվ հողեր մնացին թշնամու մոտ»,- վրդովված ասաց հերոսի մայրը։

Նրա խոսքերով՝ պետք է օրենքի միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ապրիլյան պատերազմի մեղավորները պատժվեն։ «Էն, որ մեր երեխեքը խոշտանգվեցին, մեր 18 տղաները, իրենք պետք է խոշտանգվեն, իրենց երեխեքին էլ իրենց դեմը, որ էդ ցավն ու մրմուռը ամբողջ կյանքում զգան։ Բոլոր մեղավորները պետք է օրենքի խիստ ձևով պատժվեն։ Դա է միակ գնահատականը, որ կարող եմ հետագայում տալ։ Բոլորի մատն էլ խառն էր՝ Քոչարյանն էլ, Սերժն էլ, Խաչատուրովն էլ։ Ինձանից լավ գիտեք»,- նշեց տիկին Նարինեն՝ ավելացնելով՝ հանձնաժողովի աշխատանքները կիսատ են, արդյունքները չեն երևում, և «որոշ մարդկանց ձեռք չի տալիս, որ ամեն ինչ բացահայտվի»։

Բագրատի մայրը կարծում է, որ քննիչ հանձնաժողովի փակ նիստերին Ապրիլյան պատերազմի զոհված զինվորների ծնողներին ևս պետք է հրավիրեին։ «Ես չեմ կարող առանց իմանալու խոսեմ։ Գուցե և ինչ-որ արդյունքների հասել են, ու մենք դա հետագայում կիմանանք, բայց շատ ցանկալի կլիներ, որ մեր հարգելի Անդրանիկ Քոչարյանը ծնողներին հրավիրեր ու ծնողներն էլ ցուցմունք տային։ Որ ասում են՝ տանկերի մեջ սոլյարկա է եղել, չի եղել։ Երկու տղա ունեմ, երկուսն էլ Ապրիլյանի մասնակից, ցավոք, մեծս զոհվեց, փոքրս էլ հրաշքով մահից փրկվեց։ Դա խաբելու բան չէ։ Տանկը մարտկոց չուներ, պատերազմ է, ասում են՝ թող սպասի մինչև Երևանից մարտկոցը, Աստված գիտի, երբ կուղարկեն։ Ամեն ինչ կերան, գռփեցին, այնքան հղփացան, ինչո՞ւ։ Էն Մանվել Գրիգորյան կոչեցյալը ի՞նչ եղավ։ Իր դատն ի՞նչ եղավ։ Ում ուզում են դատեն, հիվանդանում են։ Դրանց չոռ էլ չի կպնի։ Հենց իրենց պետք է հրապարակում, ժողովրդի առաջ խոշտանգեն ու վառեն։ Թեկուզ Մանվել Գրիգորյանը։ Դրա ի՞նչն է հերոս, որ տղաների գլուխ է կերել, դրանից ի՞նչ հերոս։ Իմ երեխու ու մյուս տղաների արյան գնով վզները հաստացրել են։ Մեր թշնամին ներսից է։ Ես շատ եմ ցանկանում, որ վարչապետը բոլորին պատասխանատվության ենթարկի։ Ապրիլյան տղաների արյունը չեն մարսել, չեն էլ մարսելու։ Ո՞նց են քնում Խաչատուրովը, Սերժը, Քոչարյանը, Մանվելը։ Ի՞նչ խղճով են քնում-արթնանում»,- հուզված ու վրդովված ասաց հերոսի մայրը՝ տիկին Նարինեն։

Հերոս տղայի մայրը միևնույն ժամանակ բարձրաձայնեց այն հարցը, որ իրենք՝ զոհվածների ծնողները, անուշադրության են մատնված։ Այս նույն խնդիրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բարձրաձայնեց նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, դիպուկահար Գրիգոր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը։

Զոհված հերոսների մայրերը նեղսրտեցին, որ իրենք իրենց որդիների զոհվելուց հետո մնացել են մենակ, անտեսված են պետության կողմից, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, սակայն որևէ օգնություն, աջակցություն չեն ստանում։ «Ինչո՞ւ պետք է զոհված զինվորի մայրը նման խնդիրներ ունենար։ Որդուս տունն եմ վաճառքի հանել, որ կարողանամ պարտքերից ազատվեմ։ Տանը միայն ես եմ աշխատում։ Ինչո՞ւ իմ որդին չպետք է ինձ հետ լիներ, որ ես այսօր միայնակ լինեի ամբողջ աշխարհի դեմ։ Թող իմ որդին թեկուզ հաշմանդամ, բայց իմ կողքին լիներ ու ոչ մեկից ոչինչ չէինք ուզի։ Էսպես են փարատում մեր վիշտը, մեր կորուստը»,- նեղսրտեց տիկին Անահիտը։

Խոսելով Ապրիլյան հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության մասին, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց՝ հանձնաժողովի աշխատանքները կիսատ են, Ապրիլյան պատերազմի մեղավորները բացահայտված չեն, չնայած նրան, որ հասարակությունը լավ գիտե, թե ովքեր են պատասխանատուները։ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողով չներկայանալու մասով, հերոս զինվորի մայրն ասաց՝ հիմնական մեղավորն է, այդ իսկ պատճառով հրաժարվեց ներկայանալ։ «Ամենաառաջին մեղավորն ինքն է, դրա համար հրաժարվեց։ Եթե մեղավոր չէր, թող գար պատասխան տար։ Ինչո՞ւ է խուսափում»,- հարցադրում արեց տիկին Անահիտը։ Գրիգորի մայրն, ընդհանուր առմամբ, անբավարար գնահատեց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում