Միննեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործի մեջ ներգրավված է ոչ միայն նախկին սպան Դերեկ Շոուվինը, այլև ոստիկանության այլ աշխատակիցներ: Այդ մասին հայտնում է CNN- ը:
Դիահերձման արդյունքում պարզվել է, որ մահը վրա է հասել մեջքի ճնշման հետեւանքով առաջացած շնչահեղձությունից: Ոստիկաններն, ըստ տեղեկությունների, ծնկներով սեղմել են Ֆլոյդի մեջքը գետնին:
Միննեապոլիսի ոստիկանությունը մայիսի 25-ին ձերբակալել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալման ընթացքում ոստիկանը ծնկի է եկել տղամարդու պարանոցին: Ֆլոյդը գոռացել է, որ խեղդվում է, բայց իրավապահները դրան ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա Միացյալ Նահանգներում զանգվածային բողոքների և անկարգությունների պատճառ է դարձել: