Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչո՞ւ կնքվեց ապրիլյանի հրադադարը, և ինչո՞ւ խուսափեց Խաչատուրովը. Ապրիլյան քննիչ հանձնաժողովն ամփոփում է աշխատանքը

Ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնաժամկետը հունիսի 4-ն է։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ 100 ժամից ավելի տեսաձայնագրություններ ունեն, որոնք ուսումնասիրելուց հետո պետք է զեկույցի վրա աշխատեն։ Հանձնաժողովի վերջին հյուրը «հարցաքննվել» է հեռակա տարբերակով։ Խոսքն ապրիլյան իրադարձությունների ժամանակ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի մասին է, որը այժմ Մոսկվայում է։ Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց՝ Յուրի Խաչատուրովը 2 օր ժամանակ ունի հանձնաժողով ներկայանալու ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար։ Ինչպես հայտնի է՝ Խաչատուրովը ևս մեկ անգամ մերժել է հրավերը։

Յուրի Խաչատուրովը Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Հենց նա է ապրիլի 5-ին Մոսկվայում կնքել հրադադարը, այն դեպքում, երբ տարբեր հրամանատարների պնդմամբ՝ հայկական կողմն արդեն իսկ պատրաստ էր առաջ շարժվել, հետ բերել կորցրած դիրքերը, երբ կանգ առնելու հրաման է տրվել։

Պաշտպանության հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հանձնաժողովն ավարտում է աշխատանքները, պատրաստվում են եզրակացության․«Մենք այս ընթացքում ուսումնասիրել ենք մի քանի հազար էջ փաստաթուղթ, ավելի քան հարյուր ժամ տեսաձայնագրություն քննիչ հանձնաժողովի աշխատանքներից։ Պատրաստվում ենք եզրակացություն ներկայացնել, բայց քննարկման առարկա է, թե որ մասն է ներկայացվելու հանրությանը, բա՞ց է լինելու, թե՞ ոչ։ Կան պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի պետք է լինենք ծայրահեղ զգույշ, որպեսզի մեր որևէ նախադասություն չվերածվի ազգային անվտանգության սպառնալիքի»։

Մկրտչյանի խոսքերով՝ զրուցել են ներկա և նախկին բազմաթիվ պաշտոնյաների, զինվորականների, նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի զինվորների հետ. «Միակ անձը, որը մերժել է քննիչ հանձնաժողով ներկայանալու առաջարկը՝ Յուրի Խաչատուրովն է։ Ունեինք բազմաթիվ հարցեր Յուրի Խաչատուրովին, բայց, ցավոք սրտի, այդ հարցերը նրան ուղղելու հնարավորություն չունեցանք։ Նաև Էդվարդ Նալբանդյանի հետ ենք զրուցել։ Այսինքն՝ բացի ուժային, ռազմական բլոկից, արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուի հետ ենք խոսել»։

Ինչո՞ւ Խաչատուրովը մինչև վերջ մերժեց հանձնաժողով գալու առաջարկը, պատգամավորը դրա պատասխանը չունի, բայցև նշում է. «Պետք է գար, որովհետև ինքը բարձր պաշտոն է զբաղեցրել, պաշտպանության բլոկի թիվ մեկ պատասխանատուն է եղել, պետք է գար ու պատասխաներ մեր հարցերին»։

Մեր այն դիտարկմանը, թե Խաչատուրովը ինչ-որ բան ունի թաքցնելու, և խոսքը, մասնավորապես, ապրիլի 5-ին Մոսկվայում կնքած հրադադարի համաձայնագրի մասին է, այն դեպքում, երբ մեր շատ հրամանատարներ խոսում էին կորցրածը հետ բերելու մասին՝ եթե չլիներ Խաչատուրովի ստորագրած հրադադարը, Արեն Մկրտչյանն արձագանքեց. «Մենք, բնականաբար, այդ հարցը քննել ենք, տասնյակ հարցեր ենք ուղղել տարբեր անձանց, ովքեր եղել են հանձնաժողովում, ու, բնականաբար, մի շարք հարցերի պատասխան պետք է տար Յուրի Խաչատուրովը։ Ես այս պահին փաստեր չունեմ որևէ պնդում անելու համար, բայց ամեն դեպքում՝ առանցքային ֆիգուր է եղել Յուրի Խաչատուրովը, ու մեծ հարցեր են առաջանում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի առաջարկը մերժելու հետ կապված»։

Ինչ վերաբերում է հնարավոր քրեական գործերի հարուցմանը, պատգամավորը նշեց. «Ես իրավական գնահատական տալ չեմ կարող, բայց կարող եմ նշել, որ շատ արդյունավետ ենք աշխատել։ Մեր եզրակացության մեջ մանրամասն զետեղելու ենք այս մեկ տարվա աշխատանքը։

Իրավապահները պետք է ուսումնասիրեն ու եթե կգտնեն քրեական գործեր հարուցելու հիմքեր, դրանք կհարուցվեն։ Նման պնդում չեմ կարող անել, որովհետև, նախ, իրավական գնահատական տալու լիազորություն չունեմ և երկրորդը՝ քանի որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եմ ու հանձնաժողովի անդամ, իմ կողմից նման հայտարարությունը կարող է դիտարկվել որպես ուղղորդում։ Ես դա չեմ անի, դա մեր տիրույթից դուրս է։ Իսկ այն, որ մենք շատ մանրամասն եզրակացություն ենք պատրաստելու՝ անկախ նրանից, դա կլինի բաց, թե փակ՝ դա միանշանակ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում