Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողովում շարունակվում է նախորդ շաբաթ օրը սկսված հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատախազության 2019 թվականի հաղորդումը:
«ՔԿՀ-ներում բոլոր գտնվողները, որոնք ունեն առողջական խնդիրներ կամ գտնվում են խոցելի խմբում, կարո՞ղ են օգտվել այդ հնարավորությունից: Արդյոք մենք չունե՞նք սելեկտիվ մոտեցման խնդիր»,- Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին մինչև պանդեմիայի ավարտը ազատության մեջ պահելու որոշմանը:
Պատգամավորը հետաքրքրվեց. «Դուք չեք բացառում, որ այդ որոշումը կբողոքարկվի՞»:
«Չեմ բացառում, իհարկե»,- արձագանքեց Գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում: