Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին հայտարարել է, որ հանրապետությունը հունիսի 15-ից կվերսկսի միջազգային և ներքին թռիչքները: Մասնավորապես, ինքնաթիռները թռչելու են Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Խորվաթիա և Վրաստան: Միևնույն ժամանակ, թռիչքներ չեն իրականացվի դեպ Իտալիա և Իսպանիա: Իշխանությունները մտածում են, թե ինչպես կարելի է օդանավակայանում կազմակերպել կորոնավիրուսի թեստավորումը, որպեսզի մարդիկ խուսափեն 14 օրյա կարանտինից: