Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում, որտեղ զանգվածային անկարգություններ սկսվեցին՝ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոն Ֆլոյդի սպանությունից հետո, բեռնատարը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ։ Վարորդին մեղադրանք է առաջադրվել հարձակման համար։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Քաղաքի հասարակական անվտանգության վարչությունը վարորդ Բոգդան Վեչիրկոյի գործողությունները «խաղաղ ցուցարարների ամբոխի սադրանք» է անվանել։
Տղամարդուն ձերբակալել են՝ առանց գրավով ազատվելու իրավունքի։
CNN-ի ներկայացրած կադրերում երևում է, թե ինչպես է ցուցարարների ամբոխը գնում ճանապարհի կենտրոնով, իսկ հետո կողքի են անցնում մոտեցող բեռնատարի պատճառով։ Երբ մեքենան կանգ է առնում, ցուցարարները շրջապատում են այն և փորձում են ներս մտնել։ Ցուցարարներից ոչ ոք չի տուժել։