Հուլիսի 22-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ 12 վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակն է առավել ծանր, իսկ մնացած 10 զինծառայողների վիճակը միջին ծանրության է։
Վիրավոր զինծառայողները գտնվում են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրանց այլ բուժհաստատություն տեղափոխելու հարկ առայժմ չկա։
Վթարի հետ կապված տեղեկացնում են, որ դեռ պարզված չեն վթարի հանգամանքները, առայժմ տարվում է նախաքննություն։