Այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցն առնչվում էր Ազգային գրադարանի սերվերների հրդեհմանը. «Ի՞նչ փուլում են վերականգնման աշխատանքները»:
«Լավ հնարավորություն է շահարկումներին վերջ տալու: Ազգային գրադարանում հրդեհ չի եղել, այլ որոշ սարքերի կարճ միացում: Սերվերների կորուստ չի եղել, դրանք վերականգնվել են, հաջորդ շաբաթ նյութերը հասանելի կլինեն հանրությանը»,- ի պատասխան ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: