Հոնկոնգի ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակցիներից ավելի քան 300-ին ձերբակալել է հասարակական կարգը խախտելու համար: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները հավաքվել են իրենց բողոքը հայտնելու ներկայում Հոնկոնգի օրենսդիր մարմնում քննարկվող Չինաստանի պետական օրհներգի կարգավիճակի վերաբերյալ վիճահարույց օրենքի դեմ: Պեկինը ցանկանում է, որ հնարավորինս շուտ ընդունվի պետական օրհներգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացնելու օրենքի նախագիծը: Ինչպես նաև ցուցարարները դեմ են արտահայտում Պեկինի պլաններին, ըստ որոնց, նախատեսվում է ընդունել ազգային անվտանգության օրենք:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել և նշել, որ ցուցարարներին ցրելու համար կիրառվել են նվազագույն միջոցներ: Դրանից հետո սկսվել են անկարգությունները, ցուցարարները որոշ շրջաններում փորձել են արգելափակել ճանապարհները:








































