Վրաստանի իշխանությունները պատրաստ են Ռիչարդ Լուգարի Հանրային առողջության հետազոտությունների կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար հրավիրել Ռուսաստանից ժամանած մասնագետներին, սակայն միայն ՄԱԿ-ի «Կենսաբանական զենքի զարգացումը արգելելու մասին» կոնվենցիայի շրջանակներում: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«Վրաստանը, որպես Կենսաբանական զենքի կոնվենցիայի պատասխանատու անդամ, և ավելի վաղ, և ապագայում պատրաստ էր ընդունել ռուս մասնագետների, ովքեր մուտք կունենան համապատասխան լաբորատորիայի ենթակառուցվածքներ, սակայն, այդ այցը կարող է իրականացվել միայն համաձայն կոնվենցիայի շրջանակներում ընդունված մեխանիզմների», – ասվում է հաղորդագրության մեջ: Հայտարարությունում շեշտում է, որ ռուս փորձագետներին միակողմանիորեն չեն ընդունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: