Friday, 12 06 2026
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն

Օքրուաշվիլին խոսել է մայիսին Վրաստանում իշխանափոխության ձախողման պատճառների մասին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական» կուսակցության առաջնորդ, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին «Մաեստրո» TV-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ մայիսյան հեղափոխության պլանը դիտարկել է ընդդիմության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ.

«Այն բանից հետո, երբ Լևան Գաչեչիլաձեն դավաճանություն գործեց և գործող իշխանություններին վաճառեց հեղափոխության պլանը, Բուրջանաձեն ամբողջովին հեռացվեց «Վրացական» կուսակցության առաջնորդների շարքերից։

Որ Բուրջանաձեն չուներ անգամ 0.1 տոկոս ուղեղ՝ հայտնի էր նաև մինչ այդ, բայց նրա ամուսնու՝ Բադրի Բիցաձեի պրագմատիկության մեջ իսկապես սխալվեցինք։ Լևան Գաչեչիլաձեն Բուրջանաձեին համոզել է, թե մենք պատրաստվում ենք հեղափոխություն իրականացնել ռուսական տանկերի միջոցով, ինչը լիակատար անհեթեթություն է։

Սակայն ես շատ զարմացա, թե ինչու ռուսական տանկերի մասին լսելուց վախեցավ Բուրջանաձեն, ով Պուտինի և այլոց հետ Մոսկվայում ռազմական շքերթ է ընդունել։ Եթե մենք չլինեինք Բուրջանաձեի սցենարում, նա ոչինչ չէր ձեռնարկի, իսկ եթե Բուրջանաձեն չլիներ մեր սցենարում, մենք ամեն դեպքում կհասնեինք մեր առջև դրված նպատակին, եթե Գաչեչիլաձեն չվաճառեր սցենարը։

Հենց դա է իմ անձնական սխալը։ Ես կարծում էի, թե ի վերջո կհաղթի Բուրջանաձեի ամուսնու պրագմատիզմը, և որ մենք մայիսի 25-ի հետ կապված՝ կհասնենք կոնսենսուսի»։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Բուրջանաձեն, մեկնաբանելով իշխանափոխության իրագործման նպատակով Իրակլի Օքրուաշվիլիի՝ Վրաստան չայցելելու և փոշմանելու մասին լուրը, հայտարարել է, որ նրան չի բավականացրել համարձակությունը.

«Դժբախտաբար, հաճախ վրացի տղամարդկանց չի բավականացնում քաջությունը՝ սեփական վախը խոստովանելու համար: Իշխանափոխության հարցում ես ի սկզբանե տարաձայնություններ ունեի «Վրացական» կուսակցության հետ: Օքրուաշվիլին ցանկանում էր դրան հասնել ուժային մեթոդներով, ինչն ինձ համար անընդունելի է: Դրա համար էլ մեր համաձայնությունը չկայացավ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում