Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ գիշերվա ժամը 3:00-ին Բալըքեսիրից Անկարա մեկնող ուղևորատար ավտոբուսը Բուրսայում կորցրել է կառավարումը և բախվելով ճանապարհի կողքի արգելապատնեշին՝ շրջվել։
Շրջված վիճակում ավտոբուսը առաջ է շարժվել 50-60 մետր և նոր կանգ առել։ Ավտոբուսում եղել է 59 ուղևոր, որոնք բոլորն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայր ժամանած մոտ 20 շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։










































