Թերթը գրում է, որ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը ուղևորությունների առնչությամբ հրապարակել է հաղորդագրություն, որտեղ երկրի քաղաքացիներին զգուշացնում է «Առանց խիստ անհրաժեշտության չայցելել Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան»:
«Մինչ այդ, ինչպես հուլիսի 20-ին նշել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, Իսրայելի քաղաքացիները զգուշացվում էին Միջերկրականի ավազանի և Հեռավոր Արևելքի երկրների առնչությամբ: Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը վերջին հաղորդագրությամբ վերացրել էր այցելությունների սահմանափակումը այդ երկրներ՝ թողնելով դրանք ուժի մեջ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պարագայում:
Թուրքիայի պարագայում, սահմանափակումները կարելի է պայմանավորել թուրք-իսրայելական հարաբերություններում առկա լարվածությամբ: Ադրբեջանի դեպքում՝ իսլամականության վերելքով, իսկ Վրաստան՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության ծավալումով, որը իսլամականության վերելքի հետ, որպես կանոն, հանգեցնում է երկրում հակասեմականների ակտիվացմանը, հատկապես այն դեպքում, երբ այդ անհանդուրժողականություն՝ ի դեմս պատրիարքի, դրսևորում է վրաց ուղղափառ եկեղեցին:









































