Saturday, 13 06 2026
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը

«ՀԺ». Լֆիկ Սամոյի ազգականի կողմից ծեծվածն ինքն է դատապարտվել

«Ընթերցողը կհիշի, թերևս, թե այս տարվա փետրվարին մամուլում ինչպիսի աղմուկ բարձրացավ Հրազդանցի մի երիտասարդի հետ կապված, որը լրագրողներին պատմել էր, որ Լֆիկ Սամոյի եղբորորդին մի խումբ անձանց հետ Արաբկիրի «Երևան Սիթի» խանութի նկուղում բռնությունների էր ենթարկել իրեն, ապա և առևանգել ու մի քանի օր պատանդ պահել: Այս խնդրին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները։ Հրազդանցի երիտասարդը՝ Շահեն Հայրապետյան անունով, ինչպես կարգն է, ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում տվեց հանցագործության մասին: Այդ օրերից անցել է շուրջ 5 ամիս, և երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ տվյալ գործը, պատժվեցի՞ն արդյոք մեղավորները»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Արդյունքները ցնցող են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի աոաջին ատյանի դատարանը մայիսի սկզբին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործով անցնող մեղադրյալին: Էդ էլ վատ չէ, կմտածեք դուք, խոմ Լֆիկ Սամոյի ազգականին չէին նստեցնելու: Մի տարի պայմանական էլ որ տվել են, դա մեծ առաջընթաց է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի համար:

Բայց մի շտապեք եզրակացություն անել, սիրելի ընթերցողներ, մեկ տարի ազատազրկման ոչ թե Լֆիկ Սամոյի եղբորորդին է դատապարտվել, այլ այդ նույն հրազդանցի երիտասարդը: Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով, սուտ մատնություն: Պետք է խոստովանել, սակայն, որ հայրենի դատարանը բավական մարդասիրական է վերաբերվել Հրազդանի քաղաքացու նկատմամբ, որն առաքիչ է աշխատել Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունում: Մեղադրանքը, որն առաջադրված է եղել Հայրապետյանին, կարող էր մինչև հինգ տարվա ազատազրկման հանգեցնել: Բայց քանի որ մեղադրյալը զղջացել և մեղավոր է ճանաչել իրեն, դատարանը նրա նկատմամբ մեղմ վերաբերմունք է ցուցաբերել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում