Չինաստանի Տունցզիի Բժշկական քոլեջի և Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները բացատրել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից ավելի բարձր մահացությունը նրանով, որ կանայք ավելի շատ հակամարմիններ են արտադրում, գրում է «Իզվեստիան»:
Գիտափորձում ներգրավված են եղել 331 հիվանդներ, որոնք պլազմայի անալիզներ են հանձնել: Պարզվել է, որ հիվանդության ծանր վիճակում գտնվող կանայք 20-25% -ով կորոնավիրուսի ավելի շատ հակամարմիններ են արտադրում, քան տղամարդիկ: Ընդ որում, միջին և թեթև վիճակում գտնվող հիվանդների մոտ այն չի տարբերվում։
Գիտնականների կարծիքով, մահացության ցուցանիշների վրա ազդում են նաև սեռերի միջև հորմոնալ տարբերությունները։









































