Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. ՀՌՀ

Այսօր՝ մայիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգի հաստատումից հետո ընթերցվել է Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացությունը «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հանձնաժողովի կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Արմնյուզ» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչել են արտահայտություններ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի 2019թ-ի օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշման հավելվածի 2-րդ մասի հատկանիշներին, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղորդման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: «Հայելու առաջ» հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով:

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերությունը սահմանված կարգով տեղեկացվել են հարուցված վարչական վարույթի մասին: Հանձնաժողովը քննելով գործում առկա փաստերը և հավատարիմ խոսքի ազատության սկզբունքներին, գտնում է, որ լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին, ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:

Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Վարչական վարույթ է հարուցվել նաև «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության նկատմամբ : Համաձայն իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացության՝ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 06-ին «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և ուսումնասիրության արդյունքում արձանագրել Ընկերության «ՖՄ-105.5» ռադիոծրագրի կողմից «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման հեռարձակման ժամանակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտում:

Վարույթի համար հիմք է հանդիսացել եթերը հովանավորությամբ հեռարձակելը, մասնավորապես՝ անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները: Հաշվի առնելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:

Օրակարգային են եղել նաև «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝ թվային) և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱԹԻՎԻ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ԿՈԼՄԵՆԱ», «ԱՐԱՑ», «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ՅՈՐՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթներների վերաբերյալ հարցերի քննարկումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում